Վոլեյբոլ


Վոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված  գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է: Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:
Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը:
 4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից:Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին: 1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում: 
Комментариев: 0

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն


Երեկ Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրը:
Հայաստանը այս անգամ էլ հաղթեց տանտերերի հավաքականին:Մեր 3 շախմատիստները խաղացին ոչ-ոքի իսկ հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը:
Комментариев: 3

Ֆուտբոլ

Որտեղ կտեղափոխվի Ֆաբրեգասը
Комментариев: 6

Ֆուտբոլի Ամերիկայի առաջնություն


Այսօր առավոտյան հայտնի դարձավ ֆուտբոլի Ամերիկայի առաջնության եզրափակչի 2-րդ մասնակիցը:Պարագվայ-Վենեսուելա խաղում հիմնական և լրացուցիչ ժամանակներն անցավ 0-0 հաշվով:Հետխաղյա 11մետրանոցներն ավելի դիպուկ իրացրեց Պարագվայը:
Комментариев: 0

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն


Այսoր Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի թիմային աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել 3-րդ տուրը:
Հայաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Եգիպտոսի նկատմամբ և դուրս եկել առաջին տեղ:
Վաղը Հայաստանը ուժերը կչափի Չինաստանի հետ:
Վստահ եմ,որ հաղթելու ենք: 
Комментариев: 1

Աշխարհում ամենաշատ այցելվող Top 20 կայքերը ըստ Alexa-ի

1.Google.com
2.Facebook.com
3.Youtube.com
4.Yahoo.com
5.Blogger.com
6.Baidu.com
7.Wikipedia.org
8.Live.com
9.Twitter.com
10.QQ.com
11. Msn.com
12.Yahoo.co.jp
13.Linkedin.com
14.Google.co.in
15.TaoBao.com
16.Sina.com.cn
17.Amazon.com
18.Wordpress.com
19.Google.com.hk
20.Google.de
Комментариев: 0

Պելե

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973)։Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ.1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ,«Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0)խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ (1363)խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ.-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ.-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ: 1957թ.-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը:
 
Комментариев: 0

Չավի Էռնանդես

Չավի  կամ Խավիեր Էռնանդես Կրեուսը Բարսելոնայի 6 համարը, թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը, ծնվել է1980 թվականի հունվարի 25-ին Կատալոնիայի Տերրասե քաղաքում: Չավին «Բարսայի» առաջատարներից ու սիմվոլներից է, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով, և հանդիսանում է Եվրոպայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Այսպիսի ֆուտբոլիստն անկասկած մշտապես հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական: Հավաքականում մի շարք աստղերի կողքին Չավին կարողանում է աչքի ընկնել իր տաղանդով, ինչով էլ դարձել էԻսպանիայի ընտրանու առաջատարներից:

Չավին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Նոու Կամպում` միանալով «Բարսելոնային 11 տարեկան հասակում: Նա բավական կարճ ժամանակում կարողացավ տեղ գտնել երիտասարդական թիմում և շուտով դարձավ «Բարսելոնա Բ-ի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա մեծացավ որպես հիանալի և հեռանկարային ֆուտբոլիստ: Չավին Բարսելոնայի հիմնական թիմում իր դեբյուտը նշեց 1998 թվականի օգոստոսի 19-ին Մալյորկայի դեմ խաղում, որի ժամանակ նա իր առաջին խաղում գոլ խփեց մրցակցի դարպասը: Լուի վան Գաալի մոտ Չավին դաշտի կենտրոնի հիմնական խաղացող էր: Անկախ նրանից, թե ով է մարզիչը, Չավին միշտ ընդգրկվել է «Բարսելոնայի» հիմնական կազմ: Այս ֆուտբոլիստի օրոք Բարսան հինգ մարզիչ է փոխել` Լուի վան Գաալ, Կառլես Ռեշակ, Ռադոմիր Անտիչ, Ֆրանկ Ռայկաարդ և Խոսեպ Գվարդիոլա: Առաջին անգամ չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000թվականի նոյեմբերի 15-ին: Այդ ժամանակվանից մին օրս Չավին մշտապես հրավիրվում է հավաքական: Իսպանական ընտրանու կազմում Չավին հաջողության հասավ 2008-ին, երբ Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Չավին ճանաչվեց այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
 

Комментариев: 0

Անդրես Ինիեստա

Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա: Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ: 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ: Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին: Իսկ հաջորդ` 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ: Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ: 2006-ին նաԻսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը,իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը: Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը` հաղթելով Մանչեստեր Յունայթեդին: Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր: Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը:
 

Комментариев: 0

Լիոնել Անդրեսս ՄԵսսի

Լիոնել Մեսսին (ծ. 1987 հունիսի 24 Ռոսարիոարգենտինացի ֆուտբոլիստ է, որը խաղում է Բարսելոն ֆուտբոլային ակումբում որպես աջակողմյան ենթահարձակվող։ 2007թ -ին նա նվաճել է 3-րդ տեղը ոսկե գնդակի համար և 2-րդ որպես ՖԻՖԱի տարվա խաղացող 2009 թվականին նրան ճանաչեցին նախ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, որով և նա արժանացավ «Ոսկե Գնդակ» մրցանակին, իսկ տարվա վերջում արդեն 2009 թ.ին դեկտեմբերի 21-ին նա արժանացավ Աշխարհի Լավագույն ֆուտբոլիստ կոչմանը ՖԻՖԱ-ի կողմից։ Նրան հաճախ համեմատում են Մարադոնայի հետ։ Պաշտպանում էԱրգենտինայի հավաքականի գույները։ Նրա հասակն է 1,69 մ., համարը՝ 10։

Մանկություն

Լիոնելը կամ էլ պարզապես, ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, Լեո Մեսսին լույս աշխարհ է եկել 1987 թվականի հունիսի 24-ին ԱրգենտինականՍանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Մարադոնայի ՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ։ Նա ծնվել է և մեծացել ամեն ինչով ապահովված ընտանիքում, ինչն, այնուամենայնիվ, չխանգարեց, որպեսզի դեռ օրորոցային տարիքում նրա առաջին խաղալիքը դառնա գնդակ։

Մեսսիների ընտանիքում կասկած չկար, թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում։ Բավական էր տեսնել, թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ, թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով։ Օլդ Բոյս թիմի մանկական խմբակի մարզիչը էր Էնրիկե Դոմինգեսը, որը հիշում էր .

Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիստ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի։

Էնրիկե Դոմինգես

Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնաքաղաք։
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել Ռիվեր Փլեյթի ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահաջները։ Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան Բարսելոնա։

Սկիզբը Բարսելոնայում

Փոքրիկին ուղարկեցին Բարսելոնի մարզադպրոց։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերա»յի ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես վազեց ղեկավարության մոտ, և դիմեց նրանց հետևյալ խոսքով . Այս հրաշքին առանց մտածելու վերցնել է պետք։

Կառլես Ռեկսաչ

<<Ես Լիոնելի հետ Բարսելոնայում առաջին պայմանագիրը կնքելիս ստորագրության համար առաջարկեցի անձեռոցիկ։ Այդ պահին ձեռքիս տակ որևէ այլ բան չկար, իսկ բաց թողնել նրան ես չէի կարող։>>

Կառլես Ռեկսաչ

Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա։ Երբ 2000թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդհամենը 140 սմ էր։ Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան։ Փոխարենը մտնելով խաղադաշտ ՝ նա հրաշքներ սկսեց գործել։ Այդ տարի Բարսելոնա Բ-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնաիայի Գավաթիխաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած ոտնամանով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց։ 2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38։0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց Յուվենտուս ՖԱ-յի մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4։0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։

[խմբագրել]Մուտք հիմնական կազմ

Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկեցին Բարսելոնի հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս։2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռիկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին։ Այդ օրը Բարսելոնն ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական Պորտուի հետ։ 2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հինական կազմի հետ։ Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու արդեն Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ։ Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին Էսպանյոլ-ի հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի ՝ 2005 -ի վերջում Ալբասետե-ի դարպասը խփեց իր առաջին գնդակը։ Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան։ Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում Բարսելոնի կազմում հաջողության չէր հասել։ 2005թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ թե առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու։ Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած Բարսելոնի հետ։ Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը։

Փառքի գագաթին
 

2005-2006

Մեսսիի փայլուն խաղը ստիպեց, որ Բարսայի ղեկավարությունը նշանակի նրա տրանսֆերային արժեքի մի աստղաբաշխական գումար` 150 մլն. եվրոյի։ Իսկապես փառահեղ ստացվեց 2005-2006 մրցաշրջանը։ Մեսսիի խաղն աճում էր օրեցօր, աճում էր անհավանական արագությամբ։ Մեսսիի կայծակնային խաղն էլ նպաստեց նրան, որ Բարսան այդ տարի հաղթեց ոչ միայն առաջնությունում, այլևՉեմպիոնների Լիգայում։ Շատ արագ միևնույն տարվա ընթացքում Մեսսին Արգենտինայի երիտասարդական հավաքականից տեղափոխվեց Արգենտինայի Ազգային հավաքական։ Հավաքականում անցկացրած առաջին խաղը հունգարացիների հետ էր, ուր Մեսսին խաղադաշտում գտնվեց ընդհամենը… 44 վայրկայն։ Փոխարինման մտնելով նա անմիջապես հեռացվեց խաղադաշտից։ Արգինտինայի հավաքականի հաջորդ իսկ խաղում, ուր լատինաամերիկացիները մրցում էին ընկերական խաղում խորվաթների հետ, Մեսսին արդեն 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
 

 

Комментариев: 0
Страницы: 1 2 3
купить лайки
Vahagn Harutyunyan
Vahagn Harutyunyan
Был на сайте никогда
Родился: 1 Сентября
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья