Լիոնել Անդրեսս ՄԵսսի

Լիոնել Մեսսին (ծ. 1987 հունիսի 24 Ռոսարիոարգենտինացի ֆուտբոլիստ է, որը խաղում է Բարսելոն ֆուտբոլային ակումբում որպես աջակողմյան ենթահարձակվող։ 2007թ -ին նա նվաճել է 3-րդ տեղը ոսկե գնդակի համար և 2-րդ որպես ՖԻՖԱի տարվա խաղացող 2009 թվականին նրան ճանաչեցին նախ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, որով և նա արժանացավ «Ոսկե Գնդակ» մրցանակին, իսկ տարվա վերջում արդեն 2009 թ.ին դեկտեմբերի 21-ին նա արժանացավ Աշխարհի Լավագույն ֆուտբոլիստ կոչմանը ՖԻՖԱ-ի կողմից։ Նրան հաճախ համեմատում են Մարադոնայի հետ։ Պաշտպանում էԱրգենտինայի հավաքականի գույները։ Նրա հասակն է 1,69 մ., համարը՝ 10։

Մանկություն

Լիոնելը կամ էլ պարզապես, ինչպես նրան սիրում են կոչել բոլորը, Լեո Մեսսին լույս աշխարհ է եկել 1987 թվականի հունիսի 24-ին ԱրգենտինականՍանտա Ֆէ քաղաքում։ Ի տարբերություն Մարադոնայի ՝ Մեսսին գյուղական կյանքից ֆուտբոլում հայտնված անձնավորություն չէ։ Նա ծնվել է և մեծացել ամեն ինչով ապահովված ընտանիքում, ինչն, այնուամենայնիվ, չխանգարեց, որպեսզի դեռ օրորոցային տարիքում նրա առաջին խաղալիքը դառնա գնդակ։

Մեսսիների ընտանիքում կասկած չկար, թե նրանց հրաշամանուկին ինչպիսի ապագա է սպասվում։ Բավական էր տեսնել, թե ինչպես է փոքրիկ Լիոնելը գիշերները քնում գնդակին փաթաթված, կամ էլ, թե ինչպես էր դեռ չորս տարեկանում գնդակով շրջանցում ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով։ Օլդ Բոյս թիմի մանկական խմբակի մարզիչը էր Էնրիկե Դոմինգեսը, որը հիշում էր .

Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիստ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի։

Էնրիկե Դոմինգես

Նա սկսել էր իր կարիերան Նեվելի «Օլդ բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են Բարսելոնա ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնաքաղաք։
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել Ռիվեր Փլեյթի ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահաջները։ Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան Բարսելոնա։

Սկիզբը Բարսելոնայում

Փոքրիկին ուղարկեցին Բարսելոնի մարզադպրոց։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերա»յի ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես վազեց ղեկավարության մոտ, և դիմեց նրանց հետևյալ խոսքով . Այս հրաշքին առանց մտածելու վերցնել է պետք։

Կառլես Ռեկսաչ

<<Ես Լիոնելի հետ Բարսելոնայում առաջին պայմանագիրը կնքելիս ստորագրության համար առաջարկեցի անձեռոցիկ։ Այդ պահին ձեռքիս տակ որևէ այլ բան չկար, իսկ բաց թողնել նրան ես չէի կարող։>>

Կառլես Ռեկսաչ

Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա։ Երբ 2000թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդհամենը 140 սմ էր։ Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան։ Փոխարենը մտնելով խաղադաշտ ՝ նա հրաշքներ սկսեց գործել։ Այդ տարի Բարսելոնա Բ-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնաիայի Գավաթիխաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած ոտնամանով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց։ 2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38։0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց Յուվենտուս ՖԱ-յի մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4։0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։

[խմբագրել]Մուտք հիմնական կազմ

Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկեցին Բարսելոնի հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս։2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռիկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին։ Այդ օրը Բարսելոնն ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական Պորտուի հետ։ 2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հինական կազմի հետ։ Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու արդեն Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ։ Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին Էսպանյոլ-ի հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի ՝ 2005 -ի վերջում Ալբասետե-ի դարպասը խփեց իր առաջին գնդակը։ Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան։ Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում Բարսելոնի կազմում հաջողության չէր հասել։ 2005թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ թե առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու։ Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած Բարսելոնի հետ։ Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը։

Փառքի գագաթին
 

2005-2006

Մեսսիի փայլուն խաղը ստիպեց, որ Բարսայի ղեկավարությունը նշանակի նրա տրանսֆերային արժեքի մի աստղաբաշխական գումար` 150 մլն. եվրոյի։ Իսկապես փառահեղ ստացվեց 2005-2006 մրցաշրջանը։ Մեսսիի խաղն աճում էր օրեցօր, աճում էր անհավանական արագությամբ։ Մեսսիի կայծակնային խաղն էլ նպաստեց նրան, որ Բարսան այդ տարի հաղթեց ոչ միայն առաջնությունում, այլևՉեմպիոնների Լիգայում։ Շատ արագ միևնույն տարվա ընթացքում Մեսսին Արգենտինայի երիտասարդական հավաքականից տեղափոխվեց Արգենտինայի Ազգային հավաքական։ Հավաքականում անցկացրած առաջին խաղը հունգարացիների հետ էր, ուր Մեսսին խաղադաշտում գտնվեց ընդհամենը… 44 վայրկայն։ Փոխարինման մտնելով նա անմիջապես հեռացվեց խաղադաշտից։ Արգինտինայի հավաքականի հաջորդ իսկ խաղում, ուր լատինաամերիկացիները մրցում էին ընկերական խաղում խորվաթների հետ, Մեսսին արդեն 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить лайки
Vahagn Harutyunyan
Vahagn Harutyunyan
Был на сайте никогда
Родился: 1 Сентября
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья