ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողները

ՍեզոնՀաղթողԵրկիր
1955–56Ռեալ Մադրիդ Իսպանիա
1956–57Ռեալ Մադրիդ Իսպանիա
1957–58Ռեալ Մադրիդ Իսպանիա
1958–59Ռեալ Մադրիդ Իսպանիա
1959–60Ռեալ Մադրիդ Իսպանիա
1960-61Բենֆիկա Պորտուգալիա
1961-62Բենֆիկա Պորտուգալիա
1962-63Միլան Իտալիա
1963-64Ինտեր Միլան Իտալիա
1964-65Ինտեր Միլան Իտալիա
1965-66Ռեալ Մադրիդ Իսպանիա
1966-67Սելտիկ Շոտլանդիա
1967-68Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
1968-69Միլան Իտալիա
1969-70Ֆեյենորդ Նիդերլանդներ
1970-71Այաքս Նիդերլանդներ
1971-72Այաքս Նիդերլանդներ
1972-73Այաքս Նիդերլանդներ
1973-74Բավարիա Գերմանիա
1974-75Բավարիա Գերմանիա
1975-76Բավարիա Գերմանիա
1976-77Լիվերպուլ Անգլիա
1977-78Լիվերպուլ Անգլիա
1978-79Նոթինգեմ Ֆորեստ Անգլիա
1979-80Նոթինգեմ Ֆորեստ Անգլիա
1980-81Լիվերպուլ Անգլիա
1981-82Աստոն Վիլլա Անգլիա
1982-83Համբուրգ Գերմանիա
1983-84Լիվերպուլ Անգլիա
1984-85Յուվենտուս Իտալիա
1985-86Ստյաուա Ռումինիա
1986-87Պորտու Պորտուգալիա
1987-88ՊՍՎ Էյդհովեն Նիդերլանդներ
1988-89Միլան Իտալիա
1989-90Միլան Իտալիա
1990-91Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա
1991-92Բարսելոնա Իսպանիա
1992-93Օլիմպիկ Մարսել Ֆրանսիա
1993-94Միլան Իտալիա
1994-95Այաքս Իտալիա
1995-96Յուվենտուս Իտալիա
1996-97Բորուսսիա Դորտմունդ Գերմանիա
1997-98Ռեալ Մադրիդ Իսպանիա
1998-99Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
1999-00Ռեալ Մադրիդ Իսպանիա
2000-01Բավարիա Գերմանիա
2001-02Ռեալ Մադրիդ Իսպանիա
2002-03Միլան Իտալիա
2003-04Պորտո Պորտուգալիա
2004-05Լիվերպուլ Անգլիա
2005-06Բարսելոնա Իսպանիա
2006-07Միլան Իտալիա
2007-08Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
2008-09Բարսելոնա Իսպանիա
2009-10Ինտեր Միլան Իտալիա
2010-11Բարսելոնա Իսպանիա

Комментариев: 0

Ինչպես ջնջել օգտանունները ինտերնետ դիտարկիչներից

Շատ են պատահում դեպքերը, երբ ուրիշ համակարգչով եք մտնում ինտերնետ կամ ուրիշներն են ձեր համակարգչով մտնում ինտերնետ և անձնական տվյալները պահպանվում են դիտարկչի մեջ: Օրինակ եթե մտնում եք օդնոկլասնիկի սոցիալական ցանց կամ ֆեյսբուք, ապա ձեր username-ը պահպանվում է դիտարկչի հիշողության մեջ:
Պարզվում է, որ դրանք ջնջելու համար գոյություն ունի մի շատ հեշտ ու օգտակար միջոց: Ջնջելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկը տանել բացված ցուցակում գտնվող անվան վրա և ստեղնաշարի վրա սեղմել «Delete»: Մեթոդը փորձարկել եմ Google Chrome և Mozilla FireFox դիտարկիչների վրա: 
Комментариев: 0

Փոխում ենք խաղերի պարամետրերը Cheat Engine պարամետրերը Cheat Engine

Գոյություն ունեն ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է փոխել խաղերի պարամետրերը: Դրանցից են օրինակ Cheat Engine-ը և ArtMoney: Այսօր կխոսենք առաջին ծրագրի մասին: Ենթադրենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք ունենք 100 ոսկի: Այս դեպքում ծրագրում որոնում ենք բոլոր այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 100-ի: Այնուհետև խաղում կատարում ենք որոշակի գործողություններ, որից հետո ոսկին դառնում է 120: Այս դեպքում պետք է ծրագրի մեջ որոնել այն փոփոխականները, որոնք 100-ից դարձել են 120: Այս պրոցեսը այնքան ենք շարունակում, մինչև ծրագրում հստակ մնա փոփոխական, որի արժեքը փոխելով մեր ոսկիները դարձնում ենք 1000 կամ ավելի շատ: Օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է ծրագիրը աշխատում: Փորձարկումը կանենք Windows-ի մեջ ներառված Solitaire խաղի վրա:
Խաղի սկզբում մենք ունենք 0 միավոր: Բացում ենք Cheat Engine ծրագիրը և սեղմում նկարում ցույց տրված կոճակը:

Բացված պատուհանում գտնում ենք ընթացիկ խաղի պրոցեսը և բացում այն:
Քանի որ մենք սկզբնական ունենք 0 միավոր, ապա ծրագրում գրում ենք 0 և որոնում այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 0՝

Ծրագրի ձախ անկյունում կանաչ գույնով հայտնվում են այն փոփոխականների հասցեները, որոնց արժեքները հավասար են 0: Այնուհետև խաղում որոշակի ճիշտ գործողություններ կատարելուց հետո մեր միավորների քանակը շատացնում ենք:
Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և այս անգամ որոնում մեր նոր միավորը՝

Ծրագիրը արդեն ֆիլտրեց մի քանի հասցեներ և մեր միավորների հասցեն դրանցից մեկի մեջ է: Քանի որ հաստատ չգիտենք, թե դրանցից որն է, ապա շարունակում ենք խաղալ, մինչև միավորը մեր միավորը ևս մեկ անգամ փոխվի


Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և որոնում նոր արժեքը՝
Ծրագրի ձախ հատվածում մնաց միայն մեկ արժեք (Եթե մեկից ավել են, ապա շարունակում ենք այնքան կրկնել նախորդ քայլերը, որ մնա մի արժեք): Դա նշանակում է, որ մենք գտանք այն փոփոխակի հասցեն, որի արժեքը փոխելով կարող ենք շատացնել մեր միավորները: Երկու անգամ սեղմում ենք այդ հասցեի վրա (տվյալ դեպքում 06291410): Այն հայտնվում է ծրագրի ներքևի մասում: Այնուհետև 2 անգամ սեղմում ենք դրա Value արժեքի վրա և գրում ցանկացած թիվ: Բացում ենք խաղը և հիանում մեր միավորներով:

Տվյալ ծրագրով հնարավոր է փոխել բազմաթիվ խաղերի ու ծրագրերի պարամետրեր: Նշեմ նաև, որ օդնոկլասնիկի կայքի խաղերի մեծամասնությունը լինում է տվյալ ծրագրով խաբել: Մնացածը թողնում եմ Ձեր երևակայության և հնարավորությունների վրա:
Ներբեռնել
Комментариев: 0

Ինչպես կոդավորել կամ թաքցնել թղթապանակները գաղտնաբառերով

Читать дальше
Комментариев: 0

Ինչպես երգի հատվածից իմանալ հեղինակի ու երգի անունը

Նախորդ նյութերում խոսել ենք, որ երգի մի փոքրիկ հատվածից հնարավոր է որոշել տվյալ երգի հեղինակի և երգի անունը: Սակայն այդ միջոցը աշխատում էր միայն Սմարթֆոն հեռախոսների համար (Shazam, Midomi): Սովորական համակարգիչների համար էլ գոյություն ունեն մի քանի նման ծրագրեր: Սակայն այդ ծրագրերի բազան այդքան էլ հագեցած չի և քիչ դեպքերում են դրանք կարողանում որոշել երգի տվյալները: Գոյություն ունի բջջային հեռախոսների համար նախատեսված Midomi ծրագրի օնլայն տարբերակը, որի միջոցով կարող ենք ստանալ մեր ուզած ինֆորմացիան:
1. Այցելեք www.midomi.com
2. Վերևի հատվածում սեղմեք նկարում նշված հատվածը:
Комментариев: 0

Խնայեք ձեր աչքերը: 20-20-20 կանոնը

Համակարգչի առաջ նստելով դուք նայում եք էկրանին և ոչ հաճախ եք թարթում աչքերը, որի պատճառով ձեր աչքերը չորանում են և արագ հոգնում: Գոյություն ունի մի կանոն, որը կոչվում է 20-20-20: Այն նախատեսված է աչքերը խնայելու համար:
20-20-20 նշանակում է, որ համակարգչի էկրանի առջև յուրաքանչյուր 20 րոպե աշխատելուց հետո պետք է անեք 20 վայրկյան ընդմիջում և նայեք հեռու օբյեկտների, որոնց նվազագույն հեռավորությունը կազմում է 20 ֆուտ (6 մետր):

Որպեսզի չմոռանաք դա անել յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, կարող եք օգտագործեք ցանկացած թայմեր: Windows-ի համար խորհուրդ է տրվում օգտագործել WorkRave ծրագիրը, որի միջոցով կարող եք նաև կատարել տարբեր վարժություններ ընդմիջման ժամանակ:

Комментариев: 0
Страницы: 1 2 3
купить лайки
Vahagn Harutyunyan
Vahagn Harutyunyan
Был на сайте никогда
Родился: 1 Сентября
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья