Չավի Էռնանդես

Չավի  կամ Խավիեր Էռնանդես Կրեուսը Բարսելոնայի 6 համարը, թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը, ծնվել է1980 թվականի հունվարի 25-ին Կատալոնիայի Տերրասե քաղաքում: Չավին «Բարսայի» առաջատարներից ու սիմվոլներից է, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով, և հանդիսանում է Եվրոպայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Այսպիսի ֆուտբոլիստն անկասկած մշտապես հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական: Հավաքականում մի շարք աստղերի կողքին Չավին կարողանում է աչքի ընկնել իր տաղանդով, ինչով էլ դարձել էԻսպանիայի ընտրանու առաջատարներից:

Չավին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Նոու Կամպում` միանալով «Բարսելոնային 11 տարեկան հասակում: Նա բավական կարճ ժամանակում կարողացավ տեղ գտնել երիտասարդական թիմում և շուտով դարձավ «Բարսելոնա Բ-ի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա մեծացավ որպես հիանալի և հեռանկարային ֆուտբոլիստ: Չավին Բարսելոնայի հիմնական թիմում իր դեբյուտը նշեց 1998 թվականի օգոստոսի 19-ին Մալյորկայի դեմ խաղում, որի ժամանակ նա իր առաջին խաղում գոլ խփեց մրցակցի դարպասը: Լուի վան Գաալի մոտ Չավին դաշտի կենտրոնի հիմնական խաղացող էր: Անկախ նրանից, թե ով է մարզիչը, Չավին միշտ ընդգրկվել է «Բարսելոնայի» հիմնական կազմ: Այս ֆուտբոլիստի օրոք Բարսան հինգ մարզիչ է փոխել` Լուի վան Գաալ, Կառլես Ռեշակ, Ռադոմիր Անտիչ, Ֆրանկ Ռայկաարդ և Խոսեպ Գվարդիոլա: Առաջին անգամ չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000թվականի նոյեմբերի 15-ին: Այդ ժամանակվանից մին օրս Չավին մշտապես հրավիրվում է հավաքական: Իսպանական ընտրանու կազմում Չավին հաջողության հասավ 2008-ին, երբ Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Չավին ճանաչվեց այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить лайки
Vahagn Harutyunyan
Vahagn Harutyunyan
Был на сайте никогда
Родился: 1 Сентября
Читателей: 4 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья